|
Աշխարհում չկա թեկուզ օվկիանոս որ Սևան դառնա
Սևան իմ ան•ին, ալիքդ քամուց ինչպես խաղալիք օրոր է ասում` պերճ զարդարանքով բյուր նավակների, ջահել հարսների ու թիավարող դյուցազունների: Ասա ինձ, Սևան, ի±նչն է քեզ հուզում խանդի ցոլանքից սե±րը կույսերի, թե± ալիքներիդ հարվածները պերճ նավակներին: - Սերն է ինձ մաշել, իմ նախնիների կարոտն եմ քաշել: Ջրերս հուժկու, նվազ, նվազած ալիքս մարեց ջինջ կապուտակի սին փրփուրներից: Կանաչ ու դեղին ճահիճներ դարձան` ժայռածին պարիսպ ափերս թողած այն հեռուներում, ըւր ոչ հավք կա, ու ոչ էլ ծաղկունք: Բայց մի օր հանկարծ կարոտս մաշած թե աստվածաշնորհ հրաշք պատահի, որ երկնայինը նորից կամենա, ու ես ետ դառնամ այնժամ ալիքս ափերս պապակ` հեռու թե մոտիկ այնպես կլիզե, որ խոր - խորքերից վերքերս բուժե: Հուժկու հարվածից ժայռակուռ ափին մարած ալիքիս ամեն մի կաթիլ արևի շողից ադամանդ դարձած` կրկին ետ կ•ան` վտիտ ջրերիս ծոցը մայրական: Երկունքի ուժով ադամանդից էլ ադամանդափայլ բյուր կաթիլներով կօծվեն ափերս` հող, թե ժայռածին: Կանաչ ու դեղին ախտից ազատված, երկնակամարի լազուրը խլած ջինջ ու կապուտակ ջրերս կրկին մի նոր կյանք կառնեն: Էն նախկին շուքս, •իտեմ` հետ կ•ա, թե արևածա•ին ու արևամուտին կապույտ ժպիտս հուր հրա•նդի բոլոր •ույներով շողերն արձակած երկնակամարը ես էլ կտեսնեմ: Աշխարհում չկա ծովերից մի ծով, թեկուզ օվկիանոս, որ Սևան դառնա` ոնց բիբը հայոց: Եթե պատահի, որ կրկին ան•ամ ու պատահական ես ծնունդ առնեմ, հային հայացնող զմրուխտ ջրերիդ սուրբ կնունքների միրոնով օծվեմ, արյանս կանչով ճիչս մանկական դարձյալ կլինի` իմ ան•ին Սևան: Երանի ապրեմ, քեզ փառաբանող խոսքեր շռայլեմ, թե որ չունենամ` ավելի լավ է հո•իս ավանդեմ ըւ շիրիմ դարձած տապանաքարիս վիմա•իր թողնեմ` - Բայց եղավ այնպես, որ չպետք է լիներ` այդպես պատահեց` անկարող դարձա, կարոտով անցա:
Մարտին Ադամյան |
|